|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Բամբիռ» ռոք համույթը մասնակցել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու առաջարկ է ստացել:
Խումբն իր ամերիկյան հյուրախաղերը շարունակել է Չիկագոյի «Մարթըրս» համերգասրահում, որից հետո Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների և համերգների:
«Բամբիռ» համույթի հաջորդ կանգառը Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ խումբը հրավիրվել էր խրախուսելու և համերգով հանդես գալու ապրիլի 22-ին կայանալիք՝ Բերքլիի համալսարանի նախաձեռնած դրամահավաքին. համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Վերադառնալով Լոս Անջելես՝ «Բամբիռը» հանդես է եկել ավելի քան 10 համերգասրահներում, իսկ Մինեսոտա նահանգի Վայնոնա քաղաքի երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր ստանալուց բացի, խմբին առաջարկվել է հանդես գալ նաև մենահամերգով:
«Բամբիռը» բոլոր ելույթներում ներկայացնում է Հայաստանն ու հայ մշակույթը և մինչև հուլիս ամիսը կշարունակի իր հաղթարշավը ԱՄՆ Նյու Յորք, Բոստոն, Չիկագո և այլ քաղաքներում: