|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2009 թվականին Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 Մ ինքնաթիռի կործանման մեղավորները նախագծող ռուսաստանյան ընկերությունը և չվերթը սպասարկող անձնակազմն են. ըստ РИА Новости-ի` այդ մասին այսօր հայտարարել է Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Ղազի Շահրիարին` ներկայացնելով ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանում անցկացված հետաքննության տվյալները:
Իրանական Caspian Airlines ավիաընկերության` Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 Մ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2009-ի հուլիսի 16-ին իրանական Ղազվին քաղաքից մոտակայքում` Թեհրանից 200 կմ հեռու: Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` 168 մարդ, զոհվել էին:
Շահրիարին նշել է նաև, որ մեկ այլ հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի իրանական ավիաընկերության նախկին ղեկավարության գործունեությամբ, որը ձեռք էր բերել ու շահագործել ինքնաթիռը: