|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Մոսկովյան նահանգային թատրոնում /կույր մարդկանց համար ադապտացված առաջին ռուսական թատրոն/ կմեկնարկի Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամի «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը:
Փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, դասատու` Մարիաննա Կարապետյան/: Տասնմեկամյա Հովհաննեսը կկատարի Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը:
Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում: Փառատոնը կնպաստի նաև երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:
Նախորդ տարիներին փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի Բարխուդարյանի անվան երաժտական դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը /դաշնամուր, 2010 թ., 2011 թ./, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը /երգեցողություն, 2012 թ./: