|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չնայած անձրևոտ ու մռայլ եղանակին` Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվել են քաղաքի եկեղեցուն մերձ հրապարակում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանության Լոռու տարածքային բաժնի պետն ալավերդցիներին հորդորել էր բացել փակած երկաթգիծը: Նա խոստացել էր, որ փետրվարի 15-ին` այսօր, Ալավերդի կժամանեն ՎՏԲ բանկի ներկայացուցիչները, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավարությունը, և եռակողմ հանդիպում տեղի կունենա:
Պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով գործազուրկ դարձած ալավերդցիները Yerkir.am-ի հետ զրույցում ասացին, որ եթե նշյալ հանդիպումը, հանկարծ, տեղի չունենա, ապա իրենք շարունակելու են բողոքը` կրկին փակելով Երևան-Թբիլիսի երկաթգիծը: