Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանը մակետ դարձրած՝ արդեն գրպանում պահում է իր մանրադրամների, կոպեկների հետ միասին կամ դրանց փոխարեն, հրատապ ասուլիս անունը կրող միջոցառումը հրավիրեց։ Նախորդ ժամանակահատվածում՝ 1-1.5 տարի առաջ ես անձամբ ու ինձ նման շատերը հույսով լցված ամեն անգամ այդ հրատապ ասուլիսին սպասում էինք, որ լինելու է հրաժարական։ Հիմա, կարծում եմ, ավելի քան ակնհայտ է, որ դա չի լինելու։ Եվ հիմա արդեն վախը սրտներումս սպասում ենք, թե այս անգամ ՀՀ-ից ինչ-որ տարածքներ զիջելն ինչպես է ձևակերպվելու՝ լինելու է թվերո՞վ, թե՞ հերթական փոքրացող մակետն է մեզ հրամցնելու»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա նշեց. «Մնում է այս իրավիճակում երևի միայն փառք տալ Աստծուն, որ այսպիսի կառավարման բարդակի ու ամենաթողության պարագայում այսքան էլ դեռ ՀՀ-ն դիմակայում է։ կարծում եմ՝ եզրահանգումս էլ ճիշտ կլինի, թե նախորդ 30 տարիներին ինչ պետականություն է կառուցվել, որ այս վեց տարի Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ քանդում-քանդում է, բայց դեռ ամբողջությամբ կազմաքանդել չի կարողացել»։
Մանրամասն՝ տեսդանյութում։