|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է.
«Հաշվի առնելով գործող իշխանության կողմից Սահմանադրությունը և օրենքները կոպտագույն խախտելու սովորույթը՝ իրազեկում եմ.
Կառավարությունը կամ վարչապետը Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն, եթե չի նշանակվել արտահերթ ընտրություններ:
Սահմանադրությունը և օրենքները թույլ չեն տալիս առանց արտահերթ ընտրությունների նշանակման Երևանի քաղաքապետի ժ/պ նշանակել:
Ըստ կարգի՝ պետք է առաջադրվի ավագանու անդամ քաղաքապետի թեկնածու, եթե նա օրենքով սահմանված կարգով չընտրվի, ապա Կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ:
Այսինքն, կրկին իրազեկում եմ, որ մինչև Երևանի ավագանու արտահերթ (կամ նոր) ընտրություններով ավագանու ձևավորումը՝ Տիգրան Ավինյանը չի կարող լինել քաղաքապետ կամ դրա ժամանակավոր պաշտոնակատար»: