Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ նրա` փաստ է, որ ուղղաթիռը զինված չէր ու ռազմական չէր, հակառակ դեպքում` երբ մեր ուղղաթիռը հակառակորդը պայթեցրեց, մեր մյուս` մոտ թռչող երկրորդ ուղղաթիռն էլ կպայթեր` ռազմական ուղղաթիռներում հրթիռները կախված են:
«Ուղղակի ստորություն է նրանց արածը: Նրանց նպատակը լարվածություն ստեղծելն ու լարված մթնոլորտը պահպանելն է, նրանք ուրիշ ոչ մի բանի ի վիճակի չեն: Նրանք գիտեին, որ վայրով է անցնելու ուղղաթիռը և սպասում էին, թե երբ է մոտենալու, որ այն պայթեցնեն»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Կոմանդոսը շեշտեց, որ մենք օգոստոսին հնարավորություն ունեինք Ադրբեջանին համարժեք պատասխան տալու, բայց չարեցինք: Ըստ Արցախյան ազատամարտի հերոսի` օգոստոսին, երբ իրավիճակը լարված էր սահմանին և հակառակորդի դիվերսիոն փորձի արդյունքում նրանք 14 զոհ էին տվել ու 20-25 հոգով անցել էին մեր սահմանը` զոհերին տանելու, մենք պետք է այլ կերպ մեզ պահեինք: «Այդ ժամանակ կորցրինք հնարավորությունը` նրանց հարվածելու: Պետք է կրակեինք նրանց ուղղությամբ ու այնպիսի դաս տայինք, որ հասկանային` մեզ հետ խաղալ չի կարելի: Հիմա էլ անհրաժեշտ է համարժեք հարված տալ, եթե չպատասխանենք, նրանք նորից ու նորից կշարունակեն»,- ասաց նա:
Տեր-Թադևոսյանի կարծիքով` եթե Ադրբեջանը պատրաստ լիներ` վաղուց պատերազմ կսկսեր, բայց նրանք պատրաստ չեն, նրանք, բացի զենքից, ոչինչ չունեն: Բացի այդ, ըստ Կոմանդոսի, Ադրբեջանը բազմազգ պետություն է, և նրանք մի շարք ներքին խնդիրներ ունեն ու ժամանակ առ ժամանակ նման կերպ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը դրանցից: