կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-23 15:04
Տարածաշրջան

Էրդողանը սպասում է Ռուսաստանի փլուզմանը, ինչպես Աթաթուրքն էր սպասում ԽՍՀՄ-ի փլուզմանը. Սատանովսկի

Էրդողանը սպասում է Ռուսաստանի փլուզմանը, ինչպես Աթաթուրքն էր սպասում ԽՍՀՄ-ի փլուզմանը. Սատանովսկի

Այսօր Էրդողանը չի ասում, որ Ղրիմը Թուրքիա է, բայց վաղը դա կասի․ ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին «Վզգլյադ» թերթին՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե իր երկիրը չի ճանաչում Ղրիմի «անեքսիան» Ռուսաստանի կողմից:

«Էրդողանը Ղրիմը համարում է թուրքական: Նա սպասում է Ռուսաստանի փլուզմանը այնպես, ինչպես Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքն էր սպասում ԽՍՀՄ-ի փլուզմանը»,- ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով՝ «Էրդողանն ակտիվորեն կառուցում է Օսմանյան նոր Բարձր դուռը, և դա նրան հաջողվում է»: «Բավական է նայել այս տարվա հունիսի 15 –ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրին՝ դաշինքի մասին», - հիշեցրել է քաղաքագետը:

«Բայց այսօր Էրդողանը հստակ հայտարարություն արեց և ասաց, որ Ղրիմը Ռուսաստանը չէ: Նա դեռ չի ասում, որ Ղրիմը Թուրքիա է, բայց վաղը կասի»,- ամփոփել է Սատանովսկին: