|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից փակել են գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը: Փակ է նաև Երևան-Թբիլիսի երկաթուղին: Պատճառն այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունն աշխատանքային պայմանագրերը երկարացնելու ծանուցագիր չի ուղարկել, ըստ որի` աշխատակիցները, հարկադիր պարապուրդի մեջ լինելով, վարձատրվում են աշխատավարձի երկու երրորդով:
Աշխատակիցներն ասում են, թե ծանուցագրեր չուղարկելը նշանակում է, որ 200 աշխատակիցներն ազատված են աշխատանքից:
Yerkir.am-ի տեղեկություններով` աշխատակիցները խնդրի մասին տեղյակ են պահել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, նա հորդորել է իր մոտ հանդիպման գնալ: Աշխատակիցները չեն համաձայնել, ինչին ի պատասխան մարզպետը նշել է` այլ ասելիք չունի:
