կարևոր
4048 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 08:55
Քաղաքական

Իշխանությունները որոշել են Տիգրան Ավինյանին ամեն գնով Երևանի փոխքաղաքապետ նշանակել․ «Ժողովուրդ»

Իշխանությունները որոշել են Տիգրան Ավինյանին ամեն գնով Երևանի փոխքաղաքապետ նշանակել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երևանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երևանի ավագանու նիստ:

Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, և, չնայած, սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը:

Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, և չնայած Երևանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է քարոզարշավը և PR քայլեր է իրականացնում անգամ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դժբախտության ֆոնին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում