|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունում ներկայացված կլինեն երկու հայկական թիմ:
Արցախում կայանալիք գավաթի խաղարկությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 12 թիմ, որ բաժանված են 4 ենթախմբի:
Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:
Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.
A խումբ - Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա
Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին: