կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 15:03
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի 10 թիմ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի 10 թիմ

Այսօր ՝ հունիսի 30-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վիճակահանությունը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, առաջին խմբի առաջնությանը կմասնակցի 10 թիմ, իսկ Բարձրագույն խմբի մասնակիցների թիվը պահպանվել է ՝ 6 թիմ:

Առաջին խմբի առաջնության նորեկներն են «Արցախ», «Լոռի» ու «Ավան Ակադեմիա» թիմերը:

Նախ որոշվել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:

Բարձրագույն խումբ

1. «Շիրակ», 2. «Բանանց», 3. «Գանձասար-Կապան», 4. «Արարատ», 5. «Փյունիկ», 6. «Ալաշկերտ»

 Առաջին խումբ

1. «Ալաշկերտ-2», 2. «Գանձասար-Կապան-2», 3. «Ավան Ակադեմիա», 4. «Փյունիկ-2», 5. «Էրեբունի», 6. «Բանանց-2», 7. «Արարատ-2», 8. «Լոռի», 9. «Շիրակ-2», 10. «Արցախ»: