| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության վիճակահանությունը: 7 ակումբներ ստացան իրենց մրցաշարային համարները, որի հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Ուլիս»-ը չի մասնակցի առաջնությանը մինչև սահմանված վերջնաժամկետը առաջնությանը մասնակցելու հավաստագիրը չներկայացնելու պատճառով:
Ակումբները ստացել են հետևյալ համարները`
«Փյունիկ»
«Գանձասար»
«Ալաշկերտ»
«Շիրակ»
«Բանանց»
«Արարատ»
«Միկա»
Քանի որ ՀՀ Առաջին խմբի 2014/2015 թթ. առաջնությանը մասնակցելու են միայն Բարձրագույն խմբի դուստր թիմերը, այս տարի Առաջին խմբի առաջնության համար չի անցկացվի առանձին վիճակահանություն, իսկ խաղացանկը կկազմվի Բարձրագույն խմբի խաղացանկին համապատասխան: