Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի` 9 մարզիկներից բաղկացած հավաքական թիմը Թեհրանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մեր մարզիկները Թեհրան են մեկնելու փետրվարի 16-ին, որտեղ մինչև փետրվարի 21-ը տեղի է ունենալու նշված առաջնությունը:
Հայ ըմբիշները ներկայացված են լինելու 7 քաշային կարգերում՝ 55 կգ քաշային կարգում հանդես կգա Հարություն Հովհաննիսյանը, 60 կգ քաշային կարգում՝ Ալեքսան Միքայելյանը և Նարեկ Խաչատրյանը, 66 կգ քաշային կարգում՝ Տիգրան Թորոսյանը, 74 կգ քաշային կարգում՝ Ռաֆիկ Մանուկյանը և Վարշամ Բորանյանը, 84 քաշային կարգում՝ Հրաչ Հովհաննիսյանը, 96 կգ քաշային կարգում՝ Սարգիս Տոնոյանը և 120 կգ քաշային կարգում՝ Վաչիկ Եղիազարյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ հնարավոր է հայտագրել երկու մարզիկ, այդ իսկ պատճառով 60 կգ և 74 կգ քաշային կարգերում հանդես են գալու Հայաստանի երկուական ներկայացուցիչներ:
Աշխարհի գավաթի խաղարկությունը թիմային առաջնություն է: Այս անգամ դրան մասնակցում են 10 երկրների՝ Ռուսաստանի, Կորեայի, Թուրքիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հունգարիայի, Բուլղարիայի և Իրանի հավաքական թիմերը: Հայաստանի հավաքականի հետ Թեհրան կմեկնեն նաև թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալաքյանը, մարզիչներ Էդուարդ Սահակյանը և Սամվել Գևորգյանը: