|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 26-ին Լեհաստանում մեկնարկել է ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որում Հայաստանը ներկայացնում է 2015 թվականի արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանը:
Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ և միջազգային կարգի մրցավար Սուրեն Մաթևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց մրցաշարի մասին.
«Լեհաստանում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներակայացնելու է Եվրոպայի արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանը: Եվրոպայի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ: Մրցաշարին մասնակցելու են 9 պետությունների մարզիկներ: Մարզիկներին մասնակցությունը տվյալ մրցաշարին որոշում է միջազգային ֆեդերացիան: Ազգային ֆեդերացիան դիմում է ներկայացնում միջազգային ֆեդերացիային, վերջինս հաշվի առնելով տվյալ մարզիկի ձեռքբերումները որոշում է կայացնում մասնակցության վերաբերյալ: Այս մրցաշարը մյուսներից տարբերվում է նրանով, որ մարզիկներն այստեղ պայքարելու են 3 տարբեր մրցաձևերում: Ծանոթ ենք մեր մրցակիցներին և ուսումնասիրել ենք նրանց մարտաոճը: Յուրաքանչյուր երկիր իր ամենաուժեղ մարզիկին է ներկայացրել: Նարեկը Հայաստանի բազմակի չեմպիոն է և 2015 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,-նշեց Սուրեն Մաթևոսյանը:

