Փետրվարի 19-20-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի նաև հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը:
Yerkir.am-ի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ասաց, որ վաղը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կսկսի ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որը կտևի մինչև փետրվարի 18-ը: Հավաքականի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը չեն մասնակցի 2014 թվականի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Աշխարհի թիմային գավաթի խաղարկությանում Հայաստանի հավաքականը կներկայացնեն հետևյալ ըմբիշները`
56 կգ` Արթուր Մկրտչյան
66կգ՝ Գոռ Սիրեկանյան
70 կգ` Ռաֆայել Ալեքսանյան
75 կգ` Կարապետ Չալյան
80 կգ` Էդուարդ Սարգսյան
85 կգ` Մաքսիմ Մանուկյան
98 կգ`Վահե Սիմոնյան
130 կգ` Էդգար Խաչատրյան
Հավելենք, որ, վիճակահանության արդյունքներով, Հայաստանի հավաքականը նախնական փուլում ընդգրկվել է Բ խմբում, մրցաշարի առաջին օրը խմբային փուլում մրցելու է Ռուսաստանի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականների հետ: