Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Հայ դահուկորդները կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք` Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը համարվում է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող տարածաշրջանային գավաթի խաղարկության մրցաշարերից մեկը:
Հայաստանն այս տարի գավաթի խաղարկությանը կմասնակցի երեք մարզիկով՝ Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան և Մարիամ Միքայելյան: Հավաքականը գլխավորում է Արթուր Միքայելյանը:
«Սկանդինավիայի գավաթի խաղարկությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պետության առավել թվով մարզիկներով մասնակցելու, որի հնարավորությունը չկա աշխարհի առաջնությանը և գավաթի խաղարկության փուլերին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 11-13-ը: Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայանում է արդեն երրորդ անգամ: