Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը քիչ առաջ խորհրդարանում լրագրողներին ասաց, որ դատապարտում է երեկ խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի, Առաքել Մովսիսյանի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը:
«Սա առաջին դեպքը չէ, որ խորհրդարանում նման բաներ են լինում, երեկվա դեպքն էլ իսկապես տհաճ էր: Ինձ թվում է, որ նման բաները վարկաբեկում են մեր ժողովրդին, նմատիպ մոտեցումները հարիր չեն մեր պատգամավորներին: Մարդիկ պետք է ավելի զուսպ լինեն, մարդիկ պետք է իրենց նյարդային համակարգը հանգիստ պահեն»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ, ի դեպ, իր նյարդային համակարգը բավականին ամուր է:
«Նման վարքագծով նախ չեն հարգում շրջապատին: Մարդիկ կարող էին դահլիճից դուրս որոշել իրենց խնդիրները»,- կարծիք հայտնեց Շահմուրադյանը:
Անդրադառնալով իր և Միքայել Մինասյանի հարաբերություններին` նա ասաց, որ իրենք ընկերներ են, և ինքը հույս ունի`կմնան ընկերներ մինչև կյանքի վերջը: Պատգամավորի խոսքով`քաղաքականությունը նրանց հարաբերությունների մեջ որևէ նշանակություն չունի: «Միքայել Մինասյանն այսօր, իհարկե, զբաղեցնում է համապատասխան պաշտոն, բայց դա ընդհանրապես կապ չունի»,- ասաց նա:
Հարցին, թե Մինասյանի գործոնը իր` խորհրդարանում հայտնվելուն չի՞ նպաստել, Շահմուրադյանը պատասխանեց. «Ոչ, հակառակ դեպքում ես կլինեի ուրիշ կուսակցության մեջ, ոչ թե ՀՅԴ-ում»:
Դիտարկմանը, թե արդեն չորս օր է` խորհրդարանում է, բայց որևէ հարց չի ուղղել, ելույթ չի ունեցել, պատասխանեց, որ դեռ շուտ է, որ խոսի: Նա նշեց նաև, որ այս քառօրյայում քննարկված հարցերից շատերն են իրեն հետաքրքրում:
Շահմուրադյանը կրկին ընդգծեց, որ այլեւս որեւէ կապ չունի բիզնեսի հետ: