կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 12:53
Հասարակություն

Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի. Ալլա Լևոնյան

Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի. Ալլա Լևոնյան

Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Ալլա Լևոնյանը:

 

Երգչուհին նշեց, որ քաղաքականությունից այնքան էլ գլուխ չի հանում, դրա համար էլ չի մտնում այդ ոլորտ: «Եթե ղեկավարել, ապա հաճույքով, ասենք, մանկապարտեզ կղեկավարեի կամ ինչ-որ փոքր բիզնես կունենայի, բայց ոչ քաղաքականությամբ կզբաղվեի»:

 

Լևոնյանը, շնորհավորելով կանանց տոնը, նշեց, որ ինքն ավելի շուտ կարևորում է ապրիլի 7-ը, քան մարտի 8-ը, քանի որ գեղեցկությունը մայրության հետ լավ է նայվում:

 

«Հայ ընտանիքներում, քանի դեռ տղամարդու դերը մի քիչ ավելի շատ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Կարծում եմ` շատ ճիշտ ենք ապրում»,- ասաց Լևոնյանը` հավելելով, որ եթե ընտանիքում չարաշահում են կնոջը, կինն ինքն է մեղավոր: «Եթե կինը չարժեւորի իրեն, ապա տղամարդու կողմից համապատասխան վերաբերմունքի չի արժանանա»,- նշեց երգչուհին: