Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Փյունիկ» մարզադաշտում տեղի ունեցավ բարեգործական հանդիպում «Ակբա Կրեդիտ Ագրիգոլ» բանկի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև, որին մասնակցում էին աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն ու Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Հանդիպումից հետո Ջորկաեֆը զրուցեց լրագրողների հետ:
«Ես շատ հաճախ եմ կազմակերպում նման բարեգործական միջոցառումներ և ուրախ եմ, որ մշտապես կարողանուոմ են օգնել կարիքավոր մարդկանց: Յուրաքանչյուր տարի Նյու-Յորքում նման միջոցառումներ ենք կազմակերպում:Հայաստան ժամանելուն պես ես ինձ հիանալի եմ զգում: Հաճելի է, երբ տեսնում եմ թե որքան են ինձ այստեղ սիրում: Այստեղ ամեն ինչ հիանալի է»,-ասաց անվանի ֆուտբոլիստը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե կցանկանար Յուրի Ջորկաեֆը գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, ֆրանսահայ ֆուտբոլիստը պատասխանեց. «Գիտեի որ այդ հարցը տալու եք: Դա իմ ձեռքերում չէ, բայց ինձ համար շատ հաճելի կլիներ: Հայաստանն իմ նախնիների հայրենիքն է: Երջանիկ կլինեի, եթե գլխավորեի Հայաստանի հավաքականը»:
Հավելենք, որ ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: