Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ: Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ արդեն հայտնի է դրոշմապիտակի արտադրության հաղթողը, մրցույթը տեղի է ունեցել երկու օր առաջ:
Ըստ նրա` տեխնիկական պահանջն է փոխվել` դրոշմապիտակն ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ:
«Մենք լուծումը տվել ենք այսպես՝ հաստությունը 50 միկրոնից իջեցնում ենք 36 միկրոնի, և այն լինելու է ավելի դժվար պոկվող: Մատակարարի հետ հաջորդ շաբաթ հանդիպելու ենք և առաջարկելու, որ, բացի այս տեխնիկական փոփոխություններից, նա այլընտրանքային մի քանի առաջարկներ ներկայացնի, որից կընտրենք ամենաօպտիմալ տարբերակը, որը մեզ զերծ կպահի տխրահռչակ բաներից»,- ասաց ՊԵԿ նախագահը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ կարևորն այն է, որ այս դրոշմապիտակներն անվտանգ են, մասնավորապես՝ երեխաների համար: «Եթե երեխան նույնիսկ կուլ է տալիս դրոշմապիտակը, այն որևէ վտանգ չի ներկայացնում»,- ընդգծեց նա:
Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս փաստն իսկապես կարևոր է: «Շատ ահազանգեր էին լինում թե' բժշկական հանրության կողմից, որոնք շնչուղիներից, կոկորդից հանում էին, և թե' ծնողների կողմից: Եթե շատ խորանանք թեմայի մեջ, ապա կյանքի որակը բարելավելու առումով շատ լուրջ է: Այո, պետք է զբաղվել նման հարցերով»,- նշեց նախարարը: