Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ:
Դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ չնայած հարուցման պահին նշված ընկերությունների և Ա/Ձ-ի կշեռքները դրոշմակնքվել են «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցների կողմից, սակայն մինչ այդ պահը ստուգաչափման և դրոշմակնքման հայտեր ընկերությունները և Ա/Ձ-ն ներկայացրած չեն եղել: «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ նախկին տեսուչն իրեն մեղավոր է ճանաչել կատարվածում և չի առարկել իր նկատմամբ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, ինչը հաշվի առնելով քրեական գործի վարույթը կարճվել է: Նշված տեսուչն ազատվել է աշխատանքից:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների դատախազությունում նշված քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցավոր խախտումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, պարզվել է, որ մինչև 2018թ. «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում գործել են անհատականացման նվազագույն հնարավորություն չտվող, անգամ բովանդակության մեջ տարեթիվ չպարունակող դրոշմակնիքներ, չօգտագործված և ոչնչացման ենթակա դրոշմակնիքները ժամանակին չեն ոչնչացվել: Այս հանգամանքները հնարավորություն են տվել դրանք ապօրինի շրջանառել մինչև տարեթվերով անհատականացնելը և առանց պատշաճ վերահսկողություն ենթադրող հաշվառման: Դրանց ապօրինի շրջանառությունը շարունակվել է նաև տարեթվերով անհատականացնելու ընթացակարգի կիրառումից հետո, քանի որ քննության առարկա վերոնշյալ դեպքերում փակցված են եղել տարեթվով անհատականացված դրոշմակնիքներ, սակայն դրանք փակցվել են առանց համապատասխան սպառողի կողմից հայտ ներկայացնելու:
Բացի այդ, «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առնվազն Երևան քաղաքում սպասարկում իրականացնող տեսուչների միջև չկա հստակ աշխատանքի բաժանում ըստ քաղաքի վարչատարածքային տարանջատման: Այդ պայմաններում կոնկրետ տեղերի չափիչ սարքերի ստուգաչափման, հետևաբար նաև դրանց համար պատասխանատվություն կրող, հնարավոր իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրանք կատարած տեսուչի անհատականացումը, հայտնաբերումը դառնում է խնդրահարույց:
Վերոնշյալին գումարվում է նաև այն, որ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն համալրված չէ սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների և դրանց շտկման համար անհրաժեշտ թվային էլեկտրոնային այնպիսի համակարգով, որը հնարավորություն կտա առանց բարդության վերահսկել ահռելի ծավալ ենթադրող շուկան և այդ ծավալի շրջանակներում բացառել հիմարկի տեսուչի և սպառողի միջև սարքերի ստուգաչափման հետ կապված ապօրինի գործողությունների կատարմանը միտված հարաբերությունները:
Հաշվի առնելով հանցագործության համար նպաստավոր պայմաններ ստեղծող նշված խնդիրները վերացնելու կարևորությունը՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենին:
Միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Չափագիտական ազգային ինստիտուտ»-ի տեսուչների աշխատանքի արդյունավետության և վերահսկելիության մակարդակը բարձրացնելու, ստուգաչափումների և դրոշմակնքումների գործընթացն առավել կանոկանակարգված դարձնելու համար տեսուչների միջև աշխատանքի բաժանումը կատարել այլ առաջին հերթին ըստ վարչատարածքային բաժանումների:
Անհրաժեշտ է համարվել նաև սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների, դրանց շտկման թվային համակարգի ներդրման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումը՝ հետագայում պատասխանատու աշխատակիցների, սպառողների վարքագծի վրա զսպողական ազդեցություն ունենալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, իսկ հանցագործությունների արձանագրման դեպքում դրանց բացահայտումն առավել դյուրին դարձնելու նպատակով: