կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 14:15
Քաղաքական

Ունենք նոր ռազմարդյունաբերական արտադրանքներ, որոնք, հուսով եմ, առաջիկայում սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն. վարչապետ

Ունենք նոր ռազմարդյունաբերական արտադրանքներ, որոնք, հուսով եմ, առաջիկայում սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն. վարչապետ

Ադրբեջանի զինանոցի համալրումները հաշվի առնելով` ի՞նչ է անում Հայաստանը՝ սպառազինման հավասարակշռությունը պահպանելու համար: Վարչապետ Փաշինյանը լրագրողներին վստահեցնում է՝ այստեղ կա և՛ ռազմարդյունաբերական խնդիր, և՛ սպառազինության ձեռք բերման գործընթացի:

«Բնականաբար, սա միայն ռազմարդյունաբերության ոլորտի խնդիր չէ, սա սպառազինության ձեռք բերման գործընթացի հետ է կապված: Քայլեր ենք անում սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ, դրանք մեկնարկել են դեռ 2018-ի մայիսից: Իսկ հիմա կառուցվածքային  և բովանդակային փոփոխություններ ենք անում ռազմարդյունաբերության ոլորտում, և համոզված եմ, որ այդ ոլորտում մենք կունենանք էական ձեռքբերումներ: Ըստ էության, այսօր ունենք նոր արտադրանքներ, որոնք, հույս ունեմ, առաջիկայում սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն: Ունենք նախագծեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման  փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են: Ես համոզված եմ, որ Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր պիտի լինի, մենք գնում ենք այդ ճանապարհով: Մի անգամ այս միտքն ասել եմ՝ մենք պետք է կենտրոնանանք ոչ թե տանկ ունենալ-չունենալու վրա, այսինքն՝ տանկ առարկայի, այլ պետք է կենտրոնանանք խնդրի վրա, որը պատկերացնում ենք, որ պիտի լուծենք տանկ ունենալու միջոցով, այսինքն՝ ո՞րն է այն նոր տեխնոլոգիան, որ մեզ պետք է թույլ տա այդ խնդիրը լուծել: Ուզում եմ ասել, որ էականը ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որն ուզում ենք լուծել»,- նշեց նա: