կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-19 14:14
Տնտեսական

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները:

Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Նոր սերնդի թղթադրամները իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներկից, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը, ինչպես նաև լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազարդրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը: Շրջանառության մեջ կմտնի նաև նոր՝ 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամը՝ Տիգրան Պետրոսյանի պատկերով:

Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնան 100 հազար դրամ անվանական արժեքով` Աբգար արքայի պատկերով թղթադրամը և այժմ գործող նախորդ սերնդի թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ: