|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«Հետք»-ը գրում է․ «Այսօր հայկական շուկայում մի շարք ալկոհոլային խմիչքներ ունեն ակցիզային դրոշմապիտակներ։ Մինչդեռ Կառավարությունը դեռևս 2023 թվականին որոշել էր, որ նույն տարվա հոկտեմբերի կեսից ալկոհոլային խմիչքները Հայաստանում պետք է ենթարկվեն ոչ թե ակցիզային դրոշմավորման, այլ նույնականացման միջոցներով դրոշմավորման՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագրով կամ, ինչպես ավելի հայտնի է, QR կոդերով։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ:
Հիշեցնենք, որ պետությունն առնվազն 2020 թվականից հայտարարել է ակցիզային դրոշմապիտակներից հրաժարվելու և թվային դրոշմավորմանը անցնելու մասին։ Քննարկումներ կային նաև մինչև այդ։ Նախկինում պետությունը ինքն էր մասնավոր ընկերությունից գնում ակցիզային դրոշմապիտակները և անվճար տալիս արտադրողներին ու մյուս տնտեսվարողներին։
Իսկ թվային կոդերի պարագայում տնտեսվարողն ինքն է վճարում դրանց համար։ Այս համակարգը ներդրվում է փուլային տարբերակով՝ սկսած 2023 թվականից, 2026-ի հունվարի դրությամբ արդեն մեծ ծավալի ապրանքներ ենթակա են թվային դրոշմավորման։
Թվային կոդերով դրոշմավորման անցնելը ԵԱՏՄ պահանջ է (ապրանքների նույնականացման միասնական համակարգն է), ինչպես նաև նպատակ ունի կրճատել ստվերը, ապահովել թվային հետագծելիությունը։ Դա այն մոդելն է, երբ, օրինակ, ալկոհոլային խմիչքի դեպքում, յուրաքանչյուր շիշ ստանում է ծածկագիր, այն փակցվում է շշի վրա (այն պիտակը, որը նման է QR կոդի), իսկ պետությունը կարողանում է տեսնել ապրանքի ճանապարհը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։
Սակայն, այս նոր համակարգի ներդրումը Հայաստանում հարթ չի ընթանում։
Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողների վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն։ Նախկինում պետությունը բավականին մեծ ծավալի ակցիզային դրոշմապիտակներ է գնել «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։