| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սամվել Մայրապետյանի գործով առողջապահության նախարարությունը համագործակցում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, դատախազության և այդ գործը քննող Հատուկ քննչական ծառայության հետ և տվել է իր մասնագիտական եզրակացությունը վերոնշյալ մարմիններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես վստահ չեմ, որ հիմա կարող եմ բժշկական գաղտնիք բացահայտել, բայց այն դիրքորոշումը, որը հայտնում են քննչական մարմինները, ներառում է մեր դիրքորոշումը, հետևաբար` նրանց ասածը կարդալիս դուք կարող եք հաշվի առնել, որ մենք մեր կարծիքը տվել ենք նրանց: Ավելին չեմ կարող ասել, որովհետև բժշկական գաղտնիք է պարունակում»,- ասաց նա:
Հարցին՝ Սամվել Մայրապետյանը կարո՞ղ է Հայաստանում տրանսլումինալ դրենավորման ենթարկվել, քանի որ մասնագետները կարծիք են հայտնել, որ այն մեր երկրում չի կիրառվում, Թորոսյանն արձագանքեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրան այդ մեթոդն է ցուցված հիմա: Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը հայտնել ենք, քննչական մարմինները և դատախազությունը, պատասխանելով ՄԻԵԴ-ին և փաստաբանական խմբին, հիմնվում են նաև մեր կարծիքի վրա»: