|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի քննչական մարմինները ոչ միայն վախենում են դաշնակցականներից, շինծու գործեր կարում նրանց վրա, այլեւ սկսել են Դաշնակցության անդամակցությունը համարել քրեորեն պատժելի, ով էլ ՀՅԴ անդամ չէ, «մեղադրել» թե իրականում դաշնակցական է: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Թերեւս իրենց կաբինետներում Նիկոլի նկարից բացի արդեն կախել են Բերիայի նկարը ու սկսել են ապրել այդ հակահայ մոլուցքով:
Այս դեպքերի մասին էինք պատմում առաջի ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում կից տեսանյութում, որը լիցքավորման բացակայության պատճառով հիմա եմ տեղադրում»,- գրել է Մանուկյանը։