|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հիվանդանոցներում արտակարգ իրավիճակների ծառայությունների մասին հայտարարություն է արել, որը նրան գցել է ծիծաղելի դրության մեջ:
Ըսոտ Demokrathaber-ի՝ նոր հիվանդանոցների բացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հայտարարելուց հետո Յըլդըրըմը նշել է, որ հիվանդանոցներում արտակարգ իրավիճակների ծառայությունները ոչ միայն զբաղվում են մարդկանց բուժմամբ, այլև՝ ընտանիք կազմելով:
«Նախորդ օրը բարեկամներիցս մեկը պատմեց, զարմացա: Բայրամի ժամանակ քաղաքացիները գնում են արտակարգ իրավիճակների բաժին՝ աղջիկ փնտրելու: Ինչո՞ւ են գնում՝ աղջիկ փնտրելու: Ուրեմն մասնավոր հիվանդանոցներն այլևս միայն բուժվելու համար չեն, այլև՝ ընտանիք կազմելու: Ահա, թե ուր ենք հասել»,- հայտարարել է Թուրքայի վարչապետը: