|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար, առողջապահության գլխավոր մասնագետ Սուսաննա Հայրապետյանի և «Հայաստանում արդյունավետ և ներառական համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման» առաջադրանքի թիմի ղեկավար, առողջապահության ոլորտի տնտեսագետ Ռուզել Ֆ. Լավադոնի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ամփոփ ներկայացվել են 1997 թվականից ի վեր դոնոր կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուսաննա Հայրապետյանը կարևորել է, որ այդ ծրագրերը համահունչ են եղել երկրի կարիքներին և կառավարության գերակա ուղղություններին։
Համաշխարհային բանկը, համաձայնագիր կնքելով պետության հետ, ծրագրերի շրջանակում ծախսվող գումարների և իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացնում։ Բազմաբնույթ ուղղություններից նշվել են ինչպես գյուղական բնակավայրերում առաջնային օղակի զարգացման և ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրման, այնպես էլ` մարզային հիվանդանոցային համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրերը։