Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական երկրորդ հեռուստաալիքը պարզաբանում է տարածել մամուլի ասուլիսի ժամանակ Հ2-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի վերաբերյալ:
«Թե' Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե' ԶԼՄ-ների ղեկավարների բաց նամակների մեջ և թե' մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա: Եվ սա այն դեպքում, երբ մեկ և կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել:
Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ Վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը,- ասվում է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ, խոսելով լուրերի մասին, որ Հ2 լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, Փաշինյանը նշել էր, որ ինքը հետաքրքրվել է այդ հարցով, և իրեն տեղեկացրել են, որ լրատվամիջոցի ոչ մի հաշվի վրա կալանք չկա: «Կալանք կա դրված միայն որպես մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա։ Շատ ցավում եմ, որ ընդհանրապես նման պրակտիկա կա, որ որևէ մեկին կալանավորում են, բայց դա նաև օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է»,- շեշտեց նա։
Փաշինյանը նաև ասել էր, որ հիմքեր ունի` ասելու, որ «այս գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի»: