|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին վերահսկվելու է Թուրքիայի կողմից: Ըստ DHA-ի` այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ:
Քալընի խոսքով` Թուրքիայի նպատակներն Իդլիբում փոփոխության չեն ենթարկվել, և Անկարայի համար գլխավոր նպատակն է այդ շրջանում կայունություն հաստատելը։
Նա հայտնել է նաև, որ հունվարի 23-ին Էրդողանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ քննարկելու է Սիրիայում ամերիկյան զինուժի դուրսբերման հարցը, ինչպես նաև թուրք-ռուսական հարաբերությունների առանցքային խնդիրները։