Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Րոպեներ անց՝ ժամը 22:00-ին, կլրանա 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները:
Ըստ թուրքական «Hürriyet» թերթի` հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ:
Նշվում է, որ հրադադարը չի երկարաձգվելու, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այն քուրդ զինյալների դեմ, որոնք դուրս չեն գա վերոհիշյալ շրջաններից, գրում է Ermenihaber.am-ը:
Աղբյուրի պնդմամբ` Թուրքիայի և ամերիկյան իշխանությունների հետ ձեռք բերված կրակի դադարեցման հետևանքով քրդական ուժերին պատկանող 125 զրահամեքենա է դուրս եկել այդ շրջաններից և շարժվել դեպի Հասեքեի կողմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: