|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի և Սիրիայի սահմանին անվտանգության գոտին պետք է վերահսկի թուրքական կողմը, սակայն Անկարան կշարունակի համագործակցել ռուսաստանցի զինվորականների հետ: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով բուֆերային գոտում ռուսական ռազմական ոստիկաններին տեղակայելու հնարավորությունը:
«Դա մեր սահմանի մոտ է, այնպես որ` գործընթացը պետք է ղեկավարի Թուրքիան: Սակայն մենք միշտ աշխատել ենք ՌԴ-ի հետ և կշարունակենք աշխատել, այդ թվում` ՌԴ անվտանգության ծառայությունների աշխատակիցների և զինվորականների հետ»,- ասել է նա: