Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է վերջին շրջանում ծավալվող թուրք-ամերիկյան բանակցություններին` կապված Սիրիայի հյուսիսային հատվածում անվտանգության գոտու ստեղծման հետ:
«Եթե ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգանք, ապա ստիպված կլինենք միայնակ ստեղծել անվտանգության գոտին: Օգոստոսի 3-ին մեր երկիր ամերիկյան զինվորական պատվիրակություն կժամանի, որի հետ կշարունակենք բանակցությունները»,- Աքսոյի խոսքերն է մեջբերում diken.com.tr կայքը:
Նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, որը հայտարարել էր. «Թուրքիան թույլ չի տա, որ իր հարավում ահաբեկչական միջանցք բացվի: Թուրքիան ոչ միայն իր և իր ժողովրդի անվտանգությունն է ցանկանում, այլև այս տարածաշրջանում ապրող քրդերի, արաբների, ասորիների, քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական ու էթնիկ խմբերի»: