Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։
Գեւորգյանի խոսքով՝ սա այս տարվա ամենախոշոր գործարքն է։ «Օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում այս տարի սա ամենախոշոր գործարքն էր»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից»,- հայտնեց Գեւորգյանը։