կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 15:27
Քաղաքական

Շրջափակված ենք ավտորիտար երկրներով` Իրան, Ադրբեջան, Թուրքիա. Հայկ Կոնջորյան

Շրջափակված ենք ավտորիտար երկրներով` Իրան, Ադրբեջան, Թուրքիա. Հայկ Կոնջորյան

ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք լինի  ներքին քաղաքականության շարունակությունը: Այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

Կոնջորյանը կարևորում է աշխարհում Հայաստանի վարկանիշի և դիրքավորման կառուցումը` հիմնված ժողովրդավարության վրա: Ըստ նրա` ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր հարցը Ղարաբաղյան հակամարտությունն է: «Կա ցավալի փաստ, որ մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես` Արևմուտքում, ՀՀ-ին և Ադրբեջանին դիտարկել են նույն հարթության վրա և տարբեր ինտեգրացիոն պրոցեսների ժամանակ դիտարկել միասին, մեկին չնեղացնելու համար ներգրավել մյուսին»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց, որ Հայաստանում փոփոխություն է կատարվել, և պետք է ժողովրդավարությունը դառնա նաև արտաքին քաղաքական` դիվանագիտության հարթակում կարևոր հաղթաթուղթ: «Տեսեք` եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել, մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավոտրիտար Ադրբեջանով, միայն մեր անմիջական հարևաններից Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ` շուրջ 170-մլնանոց երկրներով շրջապատված Հայաստանը կարող է իր առաջանցիկ զարգացումը դարձնել ժողովրդավարությունը, միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»,- նշեց Կոնջորյանը:

Նա հիշեցրեց՝ Իսրայելը ոչ միայն որպես տեխնոլոգիական առաջանցիկ պետություն է ընկալվում, այլև իբրև տարածաշրջանի առաջանցիկ, ժողովրդավար պետություն: Ըստ Հայկ Կոնջորյանի` խոսում ենք Արևմուտքի ու եվրասիական տարածաշրջանի միջև կամուրջ դառնալու մասին, և Արևմուտքի հետ պետք է խոսել Արևմուտքի լեզվով, որը ժողովրդավարությունն է և կանխատեսելի գործընկեր ունենալը: Ըստ նրա` տարբեր ժամանակներրում ՀՀ-ն փորձել է կիրառել այդ տարբրակը, և հիմա ևս դրա կիրառման լավագույն ժամանակն է: