|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագույն վարդապետ Անանեանը գրում է.
«Ստալինյան բռնատիրության սցենարը թևակոխում է իր վերջին արարը:
Այսօրվա իրադարձությունները Արագածոտնի թեմում, քահանայից դասի և առաջնորդի բռնի անհետացման երևույթները, իրավապաշտպանների ահազանգերն ու մասնագիտական գնահատականները խոսում են այն մասին, որ մենք այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում:
Այդպիսի հասարակություններում մարմինն սպանելուց բացի ճիգ ու ջանք չեն խնայում հոգին սպանելու:
Եվ ուրեմն ամեն բան պետք է անել, որ հոգին չմարի: Պետք է հոգևոր գիտակցությամբ ու աներեր հավատով ամուր կանգնել մեր հոգիները պաշտպանող խրամատներում:
Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ: Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները…»: