կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 12:45
Քաղաքական

«Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են. Հայկ Կոնջորյան

«Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են. Հայկ Կոնջորյան

Այսօր պատգամավորի մանդատ ստանձնած` «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի, և այս հարցով քննարկումները դեռ ընթացքի մեջ են: «Կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն պարզ կլինի»,-նշեց նա` չհստակեցնելով, թե որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորը կստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը։

Կոնջորյանը նաև նշեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում։

Հարցին` արդյո՞ք կա «Ծառուկյան» խմբակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշում, պատասխանեց. «Թույլ տվեք առայժմ իմ կողմից հրապարակում չանեմ։ Կարծում եմ, որ եթե լինի, ապա առաջիկա շրջանում դա նաև արդեն հանրությանը պարզ կլինի»: Պատգամավորը հավելեց, որ այս պահի դրությամբ առարկայական որոշում չկա։