Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիայի Սեբհա քաղաքի դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին, դեկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում վերականգնելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Խալեդ ալ Զեյդին։
«Սեյֆ ալ Իսլամը վերադառնում է նախագահական մրցավազքին»,- ասել է նա։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու կողմնակիցներն արդեն տոնում են այս հաղթանակը Սեբհայի դատարանի շենքի դիմաց։
Ավելի վաղ Խալեդ ալ Զեյդին պաշտոնական բողոք էր ներկայացրել իր պաշտպանյալին նախագահական մրցապայքարից հեռացնելու դեմ։
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ 98 թեկնածուներից 25-ը երկրի ընտրական հանձնաժողովի կողմից հեռացվել են այն որոշման հիման վրա, որ նրանց փաստաթղթերը չեն համապատասխանում առաջադրման պայմաններին, Սեյֆ ալ Իսլամի մի խումբ փաստաբաններ մի քանի անգամ փորձել էին բողոքարկել որոշումը դատարանում։