|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Շաբաթ օրը Փենսիլվանիայի հանրահավաքում տեղի ունեցած քաղաքական բռնության պահը, ամենայն հավանականությամբ, կազդի Դոնալդ Թրամփի նախագահական հայտի վրա: Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Հոդվածում նշվում է, որ սոցցանցերում և ԶԼՄ-ներում պտտվում է անհնազանդ Թրամփի պատկերը՝ բռունցքը բարձրացրած գլխավերևում և արյունոտ աջ ականջով, մինչ Գաղտնի ծառայության գործակալները շրջապատում են նրան, իսկ այս ամենի ֆոնին ծածանվում է ամերիկյան դրոշը:
Ըստ հրապարակման՝ այս միջադեպը կարող է դրական ազդեցություն ունենալ Թրամփի նախընտրական քարոզարշավի վրա՝ բարձրացնելով նրա շանսերը նախագահական ընտրություններում։