Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանը ցանկանում է օգտագործել առաջիկա գլոբալ գագաթնաժողովը, որպեսզի Անկարան տասնյակ ամերիկյան կործանիչներ գնելու հնարավորություն ունենա` փորձելով հաղթահարել Վաշինգտոնի դիմադրությունը Թուրքիայի հետ սպառազինությունների խոշոր գործարքներ կնքելու հարցում`ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց հետո. հայտնում է Bloomberg-ը:
Թուրք պաշտոնյաներն ասել են, որ Էրդողանն ակնկալում է հանդիպել Բայդենի հետ G-20-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա այս ամսվա վերջին, թեև որևէ հանդիպում չի հայտարարվել, և պարզ չէ, թե որքանով է Բայդենը պատրաստ բավարարել զենք գնելու խնդրանքը: Թուրքիայի նպատակն է ապահովել ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանող կործանիչների ավիապարկ:
Սեպտեմբերի 30-ին Թուրքիան Միացյալ Նահանգներին 40 նոր F-16 Block 70 ինքնաթիռ և Lockheed Martin-ից գրեթե 80 հավաքածու ձեռք բերելու պաշտոնական հարցում էր ուղարկել՝ իր սպառազինության մեջ առկա F-16 կործանիչները վերազինելու համար: Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ դժվար կլինի հաստատում ստանալ` հաշվի առնելով Կոնգրեսի դիմադրությունը և Թուրքիայի անզիջում դիրքորոշումը ռուսական Ս-400-ի գնման հարցում։
«Կոնգրեսն ասել է, որ մենք չենք պատրաստվում զենքի խոշոր պայմանագրեր կնքել Թուրքիայի հետ, քանի դեռ չենք ստացել Ս-400-ի բանաձևը։ Թուրքերի առաջ շատ բարդ խնդիր է դրված՝ ստանալ F-16 արտահանելու թույլտվություն»,- ասել է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի՝ Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն Աարոն Շթայնը:
«Եթե Թուրքիան կարողանա ԱՄՆ-ի հավանությունը ստանալ նոր F-16 Block 70 ինքնաթիռների վաճառքի և սարքավորումների վերազինման համար, դա հսկայական թեթևություն կլինի օդուժի համար։ Այս ինքնաթիռները մինչև 2030-ական թվականները կհամապատասխանեն իրենց պահանջներին, ինչը Թուրքիային կտա երկու կրիտիկական տասնամյակ՝ սեփական կործանիչներ ստեղծելու փորձեր կատարելու համար»,- նշված է հոդվածում: