կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 10:20
Քաղաքական

Թեթև անցում նախարարից խմբակցության ղեկավարի. «Հրապարակ»

Թեթև անցում նախարարից խմբակցության ղեկավարի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև երեկ հաստատվեց, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական ֆրակցի­այի ղեկավարի պաշտոնում կներկայացվի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, ինչպեսև օրեր առաջ գրել էինք մենք, սակայն իրական ղեկավարումը կստանձնի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որին թիմում «ընդունում» են գրեթե բոլորը, քանի որ «նա կարո­ղանում է հարաբերություններ հաստատել ու պահել գրեթե բոլորի հետ»: 

Իսկ Մակունցի նշանակումը հիմնավորվում է վարչապետի ընտանիքի հետ ունեցած մտերմությամբ: Այն­պես են արել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչու­հին ծանր չտանի և չնեղվի շարքային պատգամավորի կարգավիճակից: Խմբակցության ղեկավարի պաշտոնում նա կունենա բավականին ծանրակշիռ կարգավիճակ՝ ծառայողական մեքենա, լավ աշխատասենյակ, բարձր աշ­խատավարձ և այլն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: