|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում Կարեն Կարապետյանը ներկայացրեց նոր նախարարին` Աշոտ Մանուկյանին:
«Ես ակնկալում եմ ձեզանից բավականին ագրեսիվ հայեցակարգ ռեգիոնալ համագործակցության ոլորտում: Մենք ապրում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, միևնույն ժամանակ, ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որոնք պետք է օգտագործենք: Ակտիվ մասնակցել նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը: Գուցե մենք տնտեսագիտական ինչ-ինչ քայլերի կգնանք, որոնք մարդիկ չեն հասկանա ու չեն ընդունի, բայց մենք խնդիր ունենք` կանգնել սոցիալապես անապահով խավի կողքին, որոշ բիզնես ուղղությունների աջակցել մեր սակագնային քաղաքականությամբ»,- ասաց վարչապետը: