|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպումից խուսափելու «մաստեր կլաս» է ցույց տվել: Լրագրողներից «թռնելու» այդպիսի դեպք դեռ չէր արձանագրվել. գրում է «ՀԺ»-ն:
Կառավարության նիստից հետո նախարարը մոտ կես ժամ ուշ իջավ` հույս ունենալով, որ լրագրողները արդեն գնացած կլինեն: Սակայն, տեսնելով շենքի նախասրահում հավաքված լրագրողներին, նա անմիջապես փոխեց իր ճանապարհը՝ երկրորդ հարկի միջանցքով ուղղվելով դեպի կառավարության շենքի՝ Տիգրան մեծի փողոց դուրս եկող երկրորդ մուտք: Նրա ծառայողական մեքենան ևս շենքի գլխավոր մուտքի դիմացից, երթևեկության կանոնների միանգամից երկու կոպիտ խախտում անելով, թեքվեց դեպի Տիգրան Մեծի փողոց ու կանգ առավ երկրորդ մուտքի մոտ:
Լրագրողները կռահելով նախարարի մանեւրները՝ շտապեցին դեպի երկրորդ մուտք: Նախարարն էլ, կռահելով, որ լրագրողները «վառել են» իր մանևրը, այդպես էլ դուրս չեկավ շենքից: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո լրագրողները, իհարկե, հեռացան: Իսկ լրագրողներին հետաքրքրում էր միայն մեկ հարց՝ ի՞նչ եղավ գազի գնի հարցը: Նախարարը խոստացել էր, որ դեկտեմբերի վերջին արդեն պարզ կդառնա, թե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որքան կլինի:
Հայտնի է, որ զգալիորեն թանկանալու է, բայց դրա մասին պետք է խոսվի միայն նախագահական ընտրություններից հետո: Նախարարն էլ պետք է «թռած» մնա ևս մեկ ամիս և մեկ շաբաթ: