Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անահիտ Ամատունին իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լրատվամիջոցներից մեկը «պրիմիտիվ գողություն» էր որակել բնապահպանության նախարարի այցը Լյուքսեմբուրգ՝ նշելով, որ միայն տոմսի համար նախարարությունը 912 հազ դրամ է ծախսվել:
Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշել է, որ այդ արժեքի մեջ մտել է ոչ միայն ավիատոմսը, այլ 3 օրվա օրապարիկն ու գիշերավարձը: Այս թեմային չէի էլ անդրադառնա, եթե յուրաքնչյուր օր չտեսնեի այդ տիպի լուրեր և պարզաբանումներ տարաբնույթ գերատեսչություններից: Մի քանի օր առաջ Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդացի նմանօրինակ միջադեպերի հետ կապված, որում խմբագիրը իրավացիորեն նշում էր, որ սխալներ թույլ տված լրատվամիջոցները, լրագրողները ներողություն այդպես էլ չեն խնդրում նման թյուրիմացություններ տարածելու համար:
Արծվիկ Մինասյանն իմ համար շարքային դաշնակցական է, ում նկատմամբ վերաբերմունքս չեզոք է, բայց իմ մեջ ամեն դեպքում օբյեկտիվ հարցադրում է առաջանում՝ ո՞վ է ներողություն խնդրելու Արծվիկ Մինասյանից կամ մեկ այլ պաշտոնյայից, ում լրատվամիջոցը մեղադրում էր գողություն անելու մեջ: Կասեք ճանապարհը դատական ատյաններն են. չեմ համաձայնվի, եթե որևէ պաշտոնյա դատի տա լրատվամիջոցի, ապա այդ լրատվամիջոցը ամեն օր մի նոր լուր կնկարի (ինչպես ԱՎԾ-ն) ու մինչև վերջ կփորձի ստորացնել տվյալ գերատեսչության ղեկավարին:
Չգիտես ինչ ասել, բայց ամոթ է, լրագրողի մասնագիտությունը «հին մասնագիտությունների» շարքին մի վերածեք»: