|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսեց իր առաջիկա անելիքների մասին, ինչպես նաև անդրադարձավ նախորդ նախարարի գործունեությանը: Նախարարի խոսքով՝ առաջիկայում ներկայացվելու է ծրագիր, որտեղ ներառված են լինելու կոնկրետ քայլեր ու անելիքներ:
«Բոլորն էլ կոնկրետ քայլեր են, թվայնացումն էլ է կոնկրետ քայլ, մասնագիտական ունակությունների բարձրացումն էլ է կոնկրետ քայլ, բոլորն էլ կոնկրետ քայլեր են և բոլորն էլ մի ամբողջական ծրագիր է»:
Հարցին, թե ինչով է տարբերվելու Ձեր ծրագիրը, նախորդ նախարարի ծրագրից, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Թափանցիկությամբ և արդյունավետությամբ»: Նախորդ նախարարի օրոք այդպես չի՞ եղել. դիտարկմանը նախարարը պատասխանեց. « Այնքանով է այդպես, որ դուք դժգոհ եք»: Հարցին, թե այս տարիներին հանրությունը դժգո՞հ է առողջապահության ոլորտից, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, որ այո»: Ապրիլյան դեպքերի ընթացքում վիրավորված զինծառայողների անվճար բուժօգնություն ստանալու հետ կապված էլ նախարարն ասաց. «Հիմնական և սկզբունքային մոտեցումը ընդունված որոշումների տեսանկյունից նույնն է մնում»: