|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վերջին շրջանում վայրի թռչունների՝ սարյակների, այնուհետեւ՝ նաեւ ընտանի թռչունների անկումը մտահոգության տեղիք է տալիս: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանն Ազգային Անվտանգության Ծառայության ուշադրությունն է հրավիրում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանի կենսաանվտանգության մակարդակը ցածր է:
Արարատի եւ Շիրակի մարզերում եւս գրանցվել է հավերի զանգվածային անկում, ինչի մասին, սակայն, չի բարձրաձայնվում: Տեղեկություններից մեկի համաձայն՝ թռչունների անկում է գրանցվել նաեւ Խոսրովի արգելոցիհարակից գյուղերում, հետեւապես կարող են վտանգվել Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակները:
Պատճառները դեռեւս հայտնի չեն: Կասկածներ կան, որ հավերի անկման պատճառը կեղծ ժանտախտն է կամ թռչնագրիպը, որը, ի դեպ, կարող են փոխանցվել մարդկանց:
Գրիգոր Գրիգորյանը հիշեցնում է 2017 թվականին Արծվաբերդում «տուլարեմիայի» բռնկումը, որը մարդկանց փոխանցվել է օդակաթիլային ճանապարհով: Նման դեպքերը, նրա խոսքով, համարվում են կենսաբանական զենք:
Մասնագետը բարձրաձայնում է, որ ունենք լավ անասնաբույժներ, բայց անասնաբուժական միջամտությունները չեն կատարվում հավուր պատշաճի: