|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մոտ մեկուկես ամիս է անցել, ինչ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ստուգումներ են անցկացվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մերձակայքում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ, սակայն ստուգումների արդյունքները նախարարությունը դեռ չի հրապարակել: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանից ոչ հեռու ձկների զանգվածային անկում գրանցվել: Ավելի վաղ՝ դեռևս ապրիլի 28-ին. Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգ էր ստացել Ոսկեվազ գյուղից, որ «Հայասի» գործարանի արտադրական ջրերը լցվում են Շահվարդ գետը:
Մեր տեղեկություններով, ստուգումները վաղուց են ավարտվել: Դրանց արդյունքները հանրությունից թաքցնելու պատճառների մասին առայժմ տեղեկություն չունենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։