|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից։
Նկատենք, որ 2013թ. անկումն ամենամեծն է Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում գրանցված նախորդ ցուցանիշների համեմատ, անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում նման անկում չէր գրանցվել. 2009թ. ՀՀ-ում ներդրումների ծավալները նվազել էին 25.8 տոկոսով։ Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանում ներդրումները նվազեցրել է և ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող ՌԴ-ն՝ 33.6 տոկոսով և Ֆրանսիան՝ 57 տոկոսով, և Գերմանիան՝ 54 տոկոսով և ԱՍՆ-ը` 34.6 տոկոսով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։