| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ գյուղացիական տնտեսություններից:
Ծառայության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: Թեև, հոդվածի հեղինակի բնորոշմամբ, «զանգվածային անկում» կամ «թռչունների ողջ գլխաքանակի անկում էր գրանցվել», պատկերը բոլորովին այլ է եղել: «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի թռչնանոցներից մեկում հոկտեմբեր ամսվա 25 օրերի ընթացքում 36480 թռչուններից անկել են 1869-ը (վերջին անկումը եղել է հոկտեմբերի 31-ին), ինչը շատ ցածր ցուցանիշ է և բնական երևույթ: Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնահամաճարակային միջոցառումներ՝ պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա: Տնտեսավարողն իր նախաձեռնությամբ անկած թռչնի նմուշն ուղարկել է լաբորատոր հետազոտության. արդյունքում վարակիչ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Ավելին՝ անկման դեպքերը նվազել են, ավելի ուշ՝ դադարել:
Հրապարակման մեջ տեղ գտած՝ ձվի հնարավոր վտանգավորության խնդրին ընդհանրապես չարժե անդրադառնալ, քանի որ անկած թռչունները եղել են 5 ամսական (թռչունն ածու է համարվում՝ սկսած 180 օրականից):
Տեղեկացնենք նաև, որ, ըստ ՀՀ գործող օրենսդրության, թռչնաֆաբրիկայում անասնաբուժական ծառայություն մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են պարտավոր հիվանդության արձանագրման կամ բռնկման դեպքում տեղեկացնել անասնաբուժության ոլորտում լիազոր մարմնին՝ ՍԱՊԾ-ին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն